Օբամային և Հռոմի Պապին. էդ որտե՞ղ է գրված, որ իմ հարցերը ե՛ս պիտի լուծեմ, բա դուք ինչի՞ համար եք :)


05:37 , 8 հունվար, 2014

Հարգարժան պրն. Օբամա և Հռոմի Պապ, ես գիտեմ, որ դուք համաշխարհային ժողովրդավարության ու հավասարության ջատագովներ եք և աշխարհում արդարության տարածման խթանողներ: Դիմում եմ ձեզ, քանի որ դուք եք իմ միակ հույսը փրկելու ինձ ու իմ ընտանիքը անխուսափելի վտանգից: Ես բնակվում եմ սեփական տանը, և արդեն երկրորդ տարին է, որ իմ երկրորդ հարկում ջեռուցման խողովակներից մեկը կաթում է: Եթե այն հանկարծ պայթի, պատկերացնում եք չէ՞ ինչ կարող է լինել, նամանավանդ, որ այս տարի մեր երկրում շատ ցուրտ է: Ես խնդրում եմ ձեզանից մեկն ու մեկը գա այդ խողովակը շտապ փոխի, որպեսզի իմ ընտանիքը հանկարծ ձմեռ օրով չմնա ջրի տակ ու առանց ջեռուցում: Կարող եք երկուսով գալ`մեկդ կբռնի, մյուսը կքանդի հետո էլ հակառակը մեկդ կբռնի մյուսը կձգի: Հուսով եմ իմ նամակը անպատասխան չեք թողնի, քանի որ ես ինքս իմ տան պրոբլեմները չեմ կարողանում լուծել. տղերքը առավոտ-իրիկուն մեր տունն են ազգի հարցեր ենք քննարկում, բլոտ բան ենք խաղում էլի, հասկանում եք, համ էլ էդ որտե՞ղ ա գրվ՞ծ որ իմ հարցերը ես պիտի լուծեմ, բա դուք ինչի՞ համար եք...