03:17 , 8 հունվար, 2014
Hraparak.am-ը գրում է.
Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» առաջատար, «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդ Կրիշտիանո Ռոնալդուի զոքանչը` հայտնի մոդել Իրինա Շեյկի մայրը, օրերս բառի բուն իմաստով վառվել է սաունայում: Օլգա Շայխլիսլամովան վառել է ամբողջ մեջքը և ուսի մի հատվածը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Ռաբոչի գյուղի «У Степы» կոչվող շոգեբաղնիքում:
Իրինա Շեյկի մայրը պատմել է, որ ինքն անմիջապես նկատել է, որ շոգեբաղնիքի աստիճանները շատ մոտ են վառարանին, այդուհանդերձ, նա մի պահ սայթաքել է, կորցրել հավասարակշռությունն ու ընկել վառարանի վրա: Վերջինիս շտապօգնության աշխատակիցները տարել են հիվանդանոց, որտեղ էլ պարզվել է, որ 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ է ստացել:
Հայտնի մոդելը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մոր այրված լուսանկարն ու հույս հայտնել, որ սաունայի սեփականատերը կպատժվի:
