Սաուդյան Արաբիայում շատ լավ պահպանված դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերվել


00:58 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Ավստրալիայից, Շվեդիայից և Սաուդյան Արաբիայից մի խումբ գիտնականներ Արաբական թերակղզու հյուսիսում Abelisauridae և Titanosauridae ընտանիքների դինոզավրերի ժանիքներ և ողեր են հայտնաբերել: Հեղինակների խոսքերով՝ այս շրջանում սա առաջին գտածոն է: Ոսկորների ուսումնասիրությունը հրապարակվել է PLoS ONE ամսագրում: 

Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել յոթ ողեր և երկու ժանիքներ, որոնց տարիքը 75 միլիոն տարի է գնահատվում: 

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մնացորդները պատկանում են կենդանիների երկու խմբի: Դրանցից մեկը պատկանում է գիշատիչ երկոտանի մողեսատիպ Abelisauridae-ի, մյուսը բուսակեր բրոնտոզավրի, որի մարմնի երկարությունը 20 մետրի էր հասնում: 

Գիտնականների խոսքերով՝ այս գտածոները հազվագյուտ են այն առումով, որ շատ լավ են պահպանված: