00:52 , 8 հունվար, 2014Esem.am-ը գրում է.
Մինչ դու նախապատրաստվում էիր Ամանորին, ես շարունակում էի հարցուփորձ անել հայտնիներին: ESem.am-ը կազմել է տոնական բլից հարցեր, որոնք այս անգամ բաժին հասան երգչուհի Հասմիկ Կարապետյանին:

Սիրում եմ Ամանորը, որովհետև այն նոր ապրումներ է բերում, նոր հույզեր, նոր սեր:)
Չեմ սիրում Ամանորը, որովհետև մարդիկ խելակորույս ուտելիք են հայթայթում, Նոր տարվա գնումներ անում, հետո թափում: Ինձ Համար Ամանորը չի կարող ուտելիքի տոն լինել:
Առաջինը շնորհավորում եմ սիրելի էակին:)
Տարվա մեջ միակ անգամ հանդիպում եմ ուսուցչուհիներիս:
Ամանորի գիշերը սպասում եմ անակնկալի:
Ամանորն ինձ համար հրաշք է, սպասումների, կախարդության, խորհրդավոր տոն:
Ամանորին միշտ երազանքներ եմ մտապահում: Նույնիսկ այդպիսի ավանդույթ ունեմ. թղթի վրա գրում եմ երազանքներս, պահում շատ խորը, անհասանելի մի տեղ, որպեսզի ոչ ոք չկարդա և սպասում եմ, որ դրանք կատարվեն:
Ձմեռ պապիկը շատ բարի պապիկ է:
Ամանորի սեղանից օգտվում եմ ընդեղենից:)
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ