00:15 , 8 հունվար, 20141in.am-ը գրում է.
Որքան երկար են երեխաները հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, այնքան երջանիկ կդասավորվի նրանց կյանքը հետագայում: Այս մասին գրում է Rosbalt-ը` վկայակոչելով նեյրոկենսաբաններին:
Բանն այն է, որ երեխաների ուղեղում նեյրոնների միջև շատ քիչ կապեր կան: Այդ պատճառով էլ մանուկ հասակում ապրած թեկուզ փոքրաթիվ հույզերն իրենց հետքն են թողնում ամբողջ կյանքի ընթացքում:
Որքան շատ է երեխան հաճույք ստանում տոնից, այնքան ավելի շատ է հավատում հրաշքներին: Ուստի նման երեխաների համար ավելի հեշտ կլինի հետագայում երջանկության մթնոլորտ ստեղծելը, ինչպես նաև ուղեղի հատվածներն ակտիվացնելը, որի շնորհիվ կարելի է վերապրել երջանկության զգացողությունը:
Հետևաբար, փորձագետները կոչ են անում հայրիկներին և մայրիկներին հնարավորինս երկար պահպանել երեխայի հավատը հեքիաթի նկատմամբ: