23:52 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
Տոկիոյում գտնվող Nap Cafe Corne սրճարանն իր հաճախորդուհիների համար հարմարավետ ննջարան է պատրաստել` փափուկ մահճակալներով: Տղամարդկանց մուտքն այնտեղ արգելվում է: Մոտ 1.5 դոլար վարձավճարի դիմաց կանայք կարող են 10 րոպե քնել: Նրանք կարող են նաև ընտրել հարմարավետ բարձ, ինչպես նաև օգտվել զարդասեղանից:
Սրճարանի սնունդը բավականին հասարակ է` աղցաններ, սենդվիչներ և հանգստացնող խոտաբույսերից պատրաստված թեյեր:
Սրճարանի ծառայություններից հաճույքով օգտվում են մերձակայքում գտնվող գրասենյակների աշխատակցուհիները, գրում է Kedem-ը: