Հերթական բրազիլացին կարող է հայտնվել Շախտյորում


23:21 , 7 հունվար, 2014

Հերթական բրազիլացին կարող է հայտնվել ՇախտյորումArmsport.am-ը գրում է.

Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուն հետաքրքրություն է ցուցաբերում բրազիլացի հարձակվող Ժոյի նկատմամբ, ով նախկինում ելույթ է ունեցել ԲԿՄԱ-ի և «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Ուկրաինական ակումբը բրազիլացու համար պատրաստ է 10 միլիոն եվրո վճարել:

«Ատլետիկո Միեյրոյի» հարձակվողն անձամբ դեմ չէ վերադառնալ Եվրոպա, իսկ ուկրաինական թիմում  բրազիլացի ֆուտբոլիստների մեծ թիվը կարող է ազդել հարձակվողի որոշման վրա: