Եվա Լոնգորիան՝ Maxim ամսագրի շապիկին


22:58 , 7 հունվար, 2014

 1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասանուհի Եվա Լոնգորիան ճանաչվել է «2014-ի տարվա կին»` ըստ տղամարդկանց համար նախատեսված Maxim ամսագրի: Դերասանուհին զարդարել է ամերիկյան պարբերականի այս տարվա առաջին համարը:

38-ամյա Լոնգորիան լուսանկարվել է միայն սպիտակ վերնազգեստով` ցուցադրելով անթերի կազմվածքը: Ուսերը ծածկող մազերը նրա կերպարը հանդուգն և սեքսուալ են դարձրել:

Ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ լուսանկարում և կյանքում ինքը շատ է տարբերվում:

«Երբ իմ ծանոթներն ինձ տեսնում են նորաձև պարբերականների շապիկներին` շքեղ զգեստներով և անհավանական սանրվածքներով, չեն կարողանում իրենց աչքերին հավատալ: Ես բոլորովին այլ եմ»,- ասել է դերասանուհին: