Ծուղակը չընկնելու համար մենք պարտավոր ենք իմանալ Զատիկյանի գործի մասին ավելին


22:56 , 7 հունվար, 2014

1977թ ի հունվարի 8 ին Մոսկվայի մետրոպոլիտենի «Իզմայլովսկիյ պարկ» եւ «Պերվոմայսկայա» կայարանների միջեւ ժ17:33 ին` վագոններից մեկում տեղի ունեցավ պայթյուն: Երկրորդ պայթյունը որոտաց 18.05-ին Բաումանի շրջանի թիվ 15 մթերային խանութի սրահում, 5 րոպե անց եւս մեկը` «Հոկտեմբերի 25» փողոցի աղբարկղում: Զոհվեց 7 մարդ, վիրավորվեց 37-ը: Այս գործով հետագայում` 1979թ ին ձերբակալվեցին Ստեփան Զատիկյանն ու իր մի քանի ընկերներ, ովքեր մի քանի օր տևած դատավարությունից հետո գնդակահարվեցին:
Հ.Գ այս դեպքը շատ է օգտագործվում հայերիս ահաբեիչներ ներկայացնելու համար և շատ մտավորականներ պնդում են, որ Զատիկյանն ու իր ընկերնեն անմեղ են եղել` կապ չունենալով մոսկովյան պայթյունների հետ: Կարծում եմ, ադրբեջանա-թուրքական քարոզչության ծուղակը չընկնելու համար մենք պարտավոր ենք իմանալ այս դեպքի մասին ավելին: