20:55 , 7 հունվար, 2014
Մեր այս աշխարհում դժվար կգտնենք մարդ, որ չունենա այն զգացողությունը, որ կոչվում է վախ... Ինչ է վախը, եթե, ոչ թերահավատության եւ հուսահատության նշան: Մարդիկ կպատահեն, որ չեն վախենա Աստծուց եւ արդարության հաստատմանը...
Շատերը կմտածեն, որ իրենք ավելի իմաստուն են, քան մյուսները, բայց երբեք չեն մտածում, որ իմաստության սկիզբը Տիրոջ հանդեպ երկյուղն է:
Մեզ այս մեղսունակ աշխարհում հարկավոր է Աստվածավախ լինենք, քանզի Աստծուն ճանաչելու եւ գտնելու առաջին քայլը Աստվածավախ լինելն է…. Ահա սա է մեզ հարկավոր, քանզի Աստվածավախությունից ծնվում է վախը սրբության հանդեպ: Մեզ՝ որպես քրիստոնյաներ, հարկավոր է Աստծուն մոտենալ այս գաղափարով, որպեսզի մենք ճանաչենք եւ գտնենք ինքներս մեզ:
Սիրով եւ աղոթքով՝ Տեր Հեթում քահանա Թարվերդյան