21:41 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
2013թ. Շվեդիայում գրանցվել է էլեկտրոնային ծխախոտներում առկա նիկոտինից թունավորման 29 դեպք:
Դա գրեթե 10 անգամ ավելի շատ է, քան 2012թ.: Թույների մասին տեղեկության շվեդական կենտրոնի (SPIC) տվյալով՝ նիկոտինից թունավորվածների մեկ երրորդը երեխաներ են՝ գրում է The Local-ը:
Էլեկտրոնային ծխախոտները ունեն սովորական ծխախոտների տեսք, սակայն ծխախոտի փոխարեն ներսում կան փոքրիկ տաքացուցիչ և, այսպես կոչված, «ծխախոտային հյութ»՝ հեղուկ, որը պարունակում է նիկոտին:
Շվեդիայում պաշտոնապես արգելվել է «ծխախոտային հյութը», սակայն այն հնարավոր է պատվիրել համացանցով, իսկ այն օգտագործողների թիվը մշտապես աճում է՝ նշում է պարբերականը: