Կնոջը ծեծել են ռուսերեն խոսելու համար


02:16 , 8 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մի կին հարվածել է առևտրի կենտրոնի գնորդուհուն այն բանի համար, որ նա դրամարկղի աշխատողին է դիմել ռուսերենով: Տուժողը հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: Գործով հետաքննություն է սկսվել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով լատվիական ԶԼՄ-ներին:

Ռիգայի բնակչուհին պատմել է, որ դրամարկղի մոտ կանգնած կինը վրդովվել է, թե նա ինչ իրավունք ունի ռուսերեն խոսել: Զայրացած հաճախորդի հնչեցրած վիրավորանքներն անպատասխան թողնելով՝ կինը դուրս է եկել սուպերմարկետից, սակայն հաճախորդը հասել է նրա հետևից ու փակել ճամփան, այնուհետև բռունցքով հարվածել է նրա ճակատին:

Ի դեպ, 2 մլն բնակչություն ունեցող Լատվիայի քաղաքացիների 44 տոկոսը ռուսախոս է: