20:41 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
ՄԱԿ-ը այլևս չի թարմացնի Սիրիայում հակամարտության զոհերի թվի մասին տեղեկատվությունը՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով, որը մեջբերում է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնաժողովի վարչության ներկայացուցչին, տվյալներ ստանալը բարդացել է նրանով, որ ՄԱԿ-ի աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել այն բնակավայրեր, որտեղ մարտական գործողություններ են ընթանում: Բացի այդ, հնարավոր չէ հաստատել նաև մյուս կազմակերպությունների և իրավապաշտպանների տեղեկատվությունը:
Կազմակերպության ներկայացուցչի խոսքերով՝ վերջին ժամանակներս ՄԱԿ-ը փորձել է ստուգել վեց տարբեր թվեր, որոնք ստացվել են տարբեր աղբյուրներից, սակայն ապարդյուն:
ՄԱԿ-ի ներկայացրած վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում 2011թ. մարտից շարունակվող հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 100 հազարը: