Հոլիվուդյան ճանաչված դերասան Չարլի Շինն ամուսնացել է պոռնո-դերասանուհու հետ


18:19 , 7 հունվար, 2014

Emedia.am-ը գրում է.

Չարլի Շինն ամուսնացել է պոռնո-դերասանուհի Բրեթ Ռոսսի հետ: Դերասանն այս մասին գրել է իր բլոգում:

Ի դեպ, սա դերասանի արդեն չորրորդ ամուսնությունն է: Նախկինում նա ամուսնացած էր Դոննա Փիլի, Դենիս Ռիչարդսի և Բրուք Մյուլլերի հետ:

Twitter-ի իր էջում Շինը լուսանկար է հրապարակել Ռեյկյավիկում գտնվող պատմական շենքի ֆոնին: 

«Այս տանը պատմական իրադարձություն է տեղի ունեցել Ռեյգանի և Գորբաչովի մասնակցությամբ: Այստեղ մենք ամուսնացանք»,- գրել է Շինը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ