Դեռահաս աղջիկը Instagram-ում ներկայացնում է 15 ամիս տևած իր «ճանապարհորդությունը»՝ անորեքսիկից մինչև սպորտային մոդել


17:47 , 7 հունվար, 2014

Ընդամենը մի տարի առաջ Անտոնիա Էրիկսոնի սիրտն ու օրգանները շարքից դուրս էին եկել: Նրա ոսկորները շատ թույլ էին, իսկ ռեֆլեքսները դադարել էին աշխատել: Սակայն 18-ամյա Անտոնիան չէր պատրաստվում հանձնվել անորեքսիային: 2012 թ.-ի սեպտեմբերին նա գնաց հիվանդանոց՝ ինքն իրեն խոսք տալով վերադառնալ լիարժեք կյանքին: Հյուծիչ խանգարումներից տառապող այլ մարդկանց օգնելու պատրաստակամությամբ համակված՝ այս շվեդուհին օգտագործեց Ինստագրամը՝ իր ապաքինման դժվարին ուղին ցույց տալու համար: Այս կերպ նա կարող էր իր օրինակով ապացուցել, որ ապաքինումը հնարավոր է:

Antonia Eriksson Antonia Eriksson

Ձախ կողմի լուսանկարը արվել է 2012 թ.-ի հոկտեմբերի 5-ին, իսկ աջ կողմինը՝ 2013 թ.-ի հոկտեմբերի 18-ին: Ինչպիսի՜ մեծ տարբերություն:  

Էրիկոսոնը հայտնել է, որ սկզբում նա նկարներ է տեղադրել անանուն էջում, որը կոչվել է «հաղթահարելով անորեքսիան»: Միայն որոշ ժամանակ անց է նա որոշել բացահայտել իր ինքնությունը: Մարդիկ աստիճանաբար ավելի շատ սկսեցին հետևել Ինստագրամի նրա էջին: Ներկայումս այն լի է այնպիսի նկարներով, որոնցում պատկերված են Էրիկսոնի մարզանքները և նրա պատրաստած առողջ կերակուրները: Չնայած Էրիկսոնին հաջողվեց հաղթահարել իր հիվանդությունը, սակայն շուրջ 15 ամիս տևած նրա ապաքինման ուղին մթին էր ու տառապալից:  

Երբ Էրիկսոնը հիվանդանոց փոխադրվեց, նա կշռում էր 38 կգ և վախենում էր, որ գիշերը քնելով՝ կարող է այլևս չարթնանալ: Ինստագրամում նրա տեղադրած նկարները մռայլ էին: Դրանցում պատկերված էին հիվանդանոցի սենյակն ու մահճակալը:   

Հիվանդանոցը

Where it all began: On 28 September 2012, Eriksson posted this - her first picture - to Instagram,  So i dont know for sure yet, but tomorrow Im probably being put in #hospital for my #eatingdisorder. I just cant fight it on my own anymore and its gotten really serious and out of hand. Im anyway considering starting a blog so I can write about my life and my #disorder in a better way, what do you think?

2012 թ. սեպտեմբերի 28-ին Էրիկսոնը Ինստագրամում տեղադրեց իր առաջին նկարը հետևյալ գրառմամբ. «Եա դեռ ոչինչ հաստատ չգիտեմ, բայց վաղն, ամենայն հավանականությամբ, ինձ հիվանդանոց կտեղափոխեն: Ես այլևս միայնակ չեմ կարող պայքարել իմ խանգարման դեմ: Այն ավելի է սրվել, և իրավիճակն այլևս անկառավարելի է: Այնուամենայնիվ, ես ծրագրում եմ բլոգ բացել, որտեղ կկարողանամ ավելի լավ գրել իմ կյանքի և խանգարման մասին: Ի՞նչ եք կարծում, արժե՞»:   

Her actual hospital bed: On 30 September 2012, Eriksson posted this picture of her room,  I have no idea how long I will have to stay but it feels good to be getting #help

2012 թ.-ի սեպտեմբերի 30-ին Էրիկսոնը տեղադրեց այս նկարը հետևյալ գրառմամբ. «Ես չգիտեմ, թե որքան ժամանակ ստիպված կլինեմ անցկացնել այստեղ, սակայն լավ է, որ ինձ այստեղ օգնություն են ցուցաբերում»:

Հիվանդանոցում երկու ամիս անցկացնելուց հետո Էրիկսոնը առողջ սննդակարգ մշակեց և դրական փոփոխություններն ակնհայտ դարձան: 2013 թ.-ի փետրվարի 13-ին նա նշեց, որ ինքն արդեն առողջ մարդու քաշի է հասել: Էրիկսոնի՝ վերջին ժամանակների լուսանկարներում նա հիմնականում պատկերված է մարզադահլիճներում: Դրանցում նա կոփում է իր ամուր մկանները և գեղեցիկ մարմինը, որն այդքան դժվարությամբ է տրվել նրան: Աղջիկն ասել է, որ Ինստագրամը նրան շատ է օգնել անորեքսիայի դեմ մղած պայքարում.

- Ինստագրամն ինձ շատ է օգնել: Ես այնտեղ տեսա շատ այլ մարդկանց, ովքեր նույն զգացողություններն ունեին, ինչ ես և ինձ պես պայքարում էին խոչընդոտների դեմ: Մենք իրար սատարում էինք, և երբ ես ինձ վատ էի զգում, ես դիմում էի իմ «Ինստագրամի ընտանիքին»՝ նրանցից խորհուրդ ու աջակցություն խնդրելով: Ես ինձ վրա պատասխանատվություն էի զգում, քանի որ շատ մարդիկ էին հետևում իմ էջին, և ինձ դիտում էին իբրև ոգեշնչման աղբյուր: Ինձ համար շատ կարևոր դարձավ հիմնովին ապաքինվել և առողջ մնալ: Ես ցանկանում էի ցույց տալ մարդկանց, որ դա հնարավոր է:   

Ապաքինման ճանապարհը

Antonia Eriksson Antonia Eriksson

Էրիկսոնն ասել է, որ սկսում է կրկին սիրել իր մարմինը և տքնաջան աշխատում է սլացիկ ու գեղեցիկ կառուցվածքը պահպաննելու համար:  Ձախ կողմի նկարը արվել է 2013 թ.-ի ապրիլին, իսկ աջ կողմինը՝ մայիսին:  

Էրիկսոնն ասել է.

-Անորեքսիան մի հիվանդություն է, որով ես ժամանակին տառապել եմ, սակայն այսօր ապաքինվել եմ և ցանկանում եմ ոգեշնչել և աջակցել այն մարդկանց, ովքեր ներկայումս տառապում են այդ հիվանդությամբ:

Առողջություն և ֆիթնես

Antonia Eriksson Antonia Eriksson

Էրիկսոնը ակտիվորեն զբաղվում է ֆիթնեսով: Այս լուսանկարները նա տեղադրել է դեկտեմբեր ամսին:

Delicious: Eriksson posts healthy and nutritious meals for her legion of Instagram followers

Էրիկսոնը առողջ ու սննդարար կերակրատեսակների լուսանկարներ է տեղադրում Ինստագրամում՝ քարոզելով առողջ ապրելակերպ: 

Antonia Eriksson Antonia Eriksson

Էրիկսոնն այլևս չի ամաչում բիկինի կրել:  

Fitness blogger: Eriksson answers questions about herself, her life and eating disorders on her blog