Բեռլինյան սուպերմարկետում հայտնաբերվել է 140 կգ կոկաին


17:38 , 7 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գերմանական Aldi սուպերմարկետների ցանցի բեռլինյան մասնաճյուղում հայտնաբերվել է 140 կգ կոկաին: Ինչպես հայտնում է Berliner Zeitung-ը, թմրանյութերը պահպանվել են բանանների արկղում: 

Ոստիկանությունում տվյալ պահին հաստատել են պարբերականի տեղեկատվությունը միայն մասամբ: Մասնավորապես, իրավապահները դեռ չունեն հստակ տեղեկություն այն մասին, թե որքան է կշռում խմբաքանակը, ու որքան է դրա արժեքը «սև շուկայում»: 

Իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու, թե ինչպես է այն հայտնվել խանութում: