21:10 , 7 հունվար, 2014Մենք բոլորս մարդ ենք, և դա մեզ համախմբում է: Օր-օրի ավելի են հաճախակիանում տարբեր բողոքի ակցիաները, հանրահավաքները և ցույցերը: Նման դեպքերում հիմնականում տուժում են երկու կողմերը, բայց դաժանության և բռնության փոխարեն մարդիկ երբեմն ընտրում են այն, ինչ մեզ մարդ է դարձնում՝ կարեկցանքը:

Տղամարդը դաշնամուր է նվագում ոստիկանության համար: Կիև, 2013թ.:

Ցուցարար աղջիկը փորձում է համբուրել ոստիկանին՝ ուսանողական ցույցի ժամանակ Բոգոտայում, Կոլումբիա, 2011թ.:

Կինը պաշտպանում է վիրավոր ցուցարարին ռազմական մեքենայից, Եգիպտոս, 2013թ.:

Ցուցարարները զվարճացնում են ոստիկանությանը՝ Տորոնտոյում կայացած Մեծ քսանյակի հանդիպման ժամանակ, Կանադա, 2010թ.:

Հակակառավարական ցուցարարը վարդ է մեկնում զինվորին, Բանգկոկ, Թաիլանդ, 2013թ.:

Բրազիլացի ցուցարարը ապահով վայր է տեղափոխում վիրավորված ոստիկանին՝ Սան-Պաուլոյի ցույցերի ժամանակ, 2012թ.:

Կրթական բարեփոխումների դեմ ցույցի ժամանակ ուսանողը գրկում է ոստիկանին, Բոգոտա, Կոլումբիա, 2011թ.:

Երեխան ձեռք է մեկնում ոստիկանական վահանի միջի իր արտացոլանքին, Ջորջիա, ԱՄՆ, 1992թ.: Այս լուսանկարը համաշխարհային հայտնություն ստացավ, երբ հայտնվեց թերթերում, քանի որ այն արտացոլում է մանկական անմեղությունը: Այս լուսանկարն անելուց 20 տարի հետո Ջոշ անունով տղան և ոստիկանը հանդիպեցին:

Ծաղիկների ուժը Վիետնամական պատերազմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ, Արլինգթոն, Վիրջինիա նահանգ, ԱՄՆ, 1967թ.:

Տղան սրտաձև փուչիկ է առաջարկում ոստիկանին, Բուխարեստ, Ռումինիա, 2012թ.:

Քաղաքացիականները պաշտպանում են ցուցարարների կողմից ծեծի ենթարկված իրանցի ոստիկանին, Թեհրան, 2009թ.:

Սոֆիայում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանը և ցուցարարը միասին արտասվում են, Բուլղարիա, 2013թ.: Ուսանողները և մյուսները դուրս էին եկել քաղաքի փողոցներ՝ աղքատության և կաշառակերության դեմ:

Մարդիկ թեյ են առաջարկում բրիտանացի ոստիկաններին, Լոնդոն, 2011թ.:

Ցույցերի ժամանակ եգիպտուհին համբուրում է ոստիկանին, 2011թ.: Արաբական գարնան զարգացման թեժ պահերին ավելի քան 2 մլն ցուցարարներ էին հավաքվել մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, իսկ բազմաթիվ բախումները բերեցին 846 մարդկանց մահվանը:

Տնտեսական խստացումների հետ կապված բողոքի ակցիայի ժամանակ հույն ցուցարարը և ոստիկանը դադար են վերցրել, Աթենք, 2011թ.:

Փոքրիկ տղան կանգնած է Ազգային գվարդիայի անդամների կողքին՝ Լոս-Անջելեսում տեղի ունեցող ցույցերի ժամանակ, 1992թ.: 1991թ.-ի մարտի 3-ին ոստիկանները դաժան ծեծի էին ենթարկել աֆրոամերիկացի Ռոդնի Քինգին, իսկ 1992թ.-ի ապրիլի 20-ին դատարանը անմեղ ճանաչեց ոստիկաններին, ինչը և մեծածավալ բողոքի ակցիաների պատճառ դարձավ: Դրանց արդյունքում 2000 մարդ վիրավորվել էր, իսկ 58-ը՝ մահացել:

Լոնդոնի բնակիչները համախմբվել էին, որպեսզի հեռացնեին մասսայական ակցիաների պատճառով առաջացած աղբը, 2011թ.:

Հոկկեյի խմբի պարտության հետևանքով Վանկուվերի ցույցի ժամանակ տղան իր ընկերուհուն օգնում է ոտքի կանգնել, Կանադա, 2011թ.: Canucks հոկկեյի խմբի երկրպագուները իրենց խմբի պարտությունից հետո դուրս էին եկել քաղաքի փողոցներ: Անկարգությունների արդյունքում տուժել էր 140 մարդ, իսկ հասցված վնասը գնահատվել էր 5 մլն դոլար:

Թունիսցին բագետ հացով նշան է բռնել ոստիկանների վրա՝ Թունիսում 2010-2011 թթ. ժամանակ ընթացող հեղափոխության ժամանակ:

Ցուցարարները չիպսեր են հյուրասիրում ոստիկաններին, Կոլումբիա, 2011թ.:

Ոստիկաններն օգնում են մաքրել արցունքաբեր գազից հետո կնոջ վնասված աչքերը, Անկարա, Թուրքիա, 2013թ.: Ընդհանուր առմամբ, բախումների հետևանքով մահացավ 11 մարդ, վիրավորվեց՝ ավելի քան 8000-ը:

Կինը զայրացած ամբոխից պաշտպանում է ոստիկաններին, Բոգոտա, Կոլումբիա, 2013թ.:

Աղջիկը ջրի երկու շիշ է մեկնում ոստիկաններին, Բոսնիա, 2011թ.:

Ցուցարարը բողոքի ակցիայի ժամանակ գրկում է ոստիկանին, Լիսաբոնում, 2012թ.:

Քրիստոնյաները պաշտպանում են մահմեդականներին, մինչ նրանք աղոթում են Կահիրեում տեղի ունեցող հեղափոխության ժամանակ, Եգիպտոս, 2012թ.:

Բրազիլիայում ցուցարարները տորթ էին բերել ոստիկանի համար, քանի որ վերջինիս ծննդյան օրն էր:

Գերմանացի հատուկ ջոկատի ոստիկանները հանել էին իրենց սաղավարտները և միացել էին ցույցին, Ֆրանկֆուրտ, 2011թ.:

Ցուցարարներն օգնում են անդամալույծ կնոջը փրկվել արցունքաբեր գազից, Օկլենդ, ԱՄՆ, 2011թ.:

Եգիպտացին սեղմում է զինվորի ձեռքը այն բանից հետո, երբ վերջիններս հրաժարվել էին կրակ արձակել քաղաքացիականների վրա, Կահիրե, 2011թ.:

Ցուցարարները մաքրում են շան՝ արցունքաբեր գազից վնասված աչքերը, Անկարա, 2013թ.: