16:23 , 7 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Կառավարությունը Լոռու մարզի Դսեղ և Սյունիքի մարզի Տաթև գյուղերին`որպես զբոսաշրջային կետեր, խոստացել է այս տարի զարգացման նոր ծրագրեր իրականացնել, ինչպես նաև կյանքի կոչել նախորդ տարիներից կիսատ մնացած որոշ ծրագրեր: Այս մասին Tert.am-ին փոխանցեցին նշված գյուղերի գյուղապետեր Նորիկ Քոչարյանը և Մուրադ Սիմոնյանը:
Տաթևում այս տարի պետք է վանական համալիրի վերակառուցումը սկսվի, ինչպես նաև վերջապես կյանքի կոչվի գյուղատնտեսական շուկայի կառուցման ծրագիրը:
«Գյուղում կոյուղին թերի է կառուցված, խմելու ջրի վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվի, հիմնախնդրիներ շատ կան, տեսնենք»,-ասաց Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:
Վերջինս արդեն անցած տարվա ձեռքբերումներից համարեց այն, որ նոյեմբերին որոշվել է 2014թ.-ի զարգացման ծրագրում հաստատել Տաթևում գյուղատնտեսական շուկայի կառուցումը: «Ճիշտ է, դա այս տարի չէր նախատեսված կառուցել, բայց ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց և այս գարնանը խոստացել են, որ կկառուցվի»,- ասաց նա:
Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանն էլ 2013 թվականը բավականին նշանավոր համարեց նրանով, որ խաղահրապարակ է բացվել, գյուղը բարեկարգվել է, ցայտաղբյուրներ և զուգարաններ են դրվել:
«Այն, ինչ գյուղի համար անհրաժեշտ է`Թումանյանին վայել, մենք ամեն ինչ անում ենք, քանի որ ժողովուրդը սպասում է դրան և արժանի է դրան: Դսեղը տուրիստական գյուղ է համարվում, և ես հույս ունեմ, որ կգա այդ օրը, որ մեր գյուղ այցելող շատ զբոսաշրջիկներ գոհ կման և տարբերությունը կնկատեն»,- ասաց նա՝ ընգծելով, որ Հովհաննես Թումանյանի հանճարն իրենց պարտավորեցնում է լինել հոգատար հայրենիքի նկատմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ