Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ` Կալիֆորնիայի խորհրդարանում


15:55 , 7 հունվար, 2014

Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագիծ` Կալիֆորնիայի խորհրդարանումPanorama.am-ը գրում է.

Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի խորհրդարանում Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ պատգամավոր, նահանգային խորհրդարանի հատկացումների հանձնաժողովի նախագահ Մայք Գաթոն օրինագիծ է ներկայացրել, որը ճանաչում և Միացյալ Նահանգներին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես ինքնիշխան պետություն: <Ազատություն> ՌԿ-ի փոխանցմամբ, նման հայտարարություն է տարածել Ամերիկայի հայկական խորհուրդը:

Հաղորդագրության համաձայն, AJR 32 օրինագիծը, մասնավորապես, հիշեցնում է Միացյալ Նահանգների պատմությունը՝ կապված «ինքնորոշման և ժողովրդավարական անկախության» ժողովրդի իրավունքի հետ:

Երեք հայկական կազմակերպություններ՝ Ամերիկայի հայկական խորհուրդը, Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը և Միավորված երիտասարդ հայերը արդեն իրենց աջակցությունն են հայտնել նախագծին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ