15:49 , 7 հունվար, 2014Tert.am-ը գրում է.
Բոլորս մարդ ենք, և հենց սա պետք է մեզ միավորի:
Այսօր աշխարհի տարբեր անկյուններում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց ժամանակ շատ հաճախ բախումներ են գրանցվում իրավապահների և ցուցարարների միջև, հայտնում է bigpicture.ru-ն` ներկայացնելով լուսանկարներ, որոնք հակառակն են ապացուցում. դաժանության ու բռնության փոխարեն երբեմն մարդիկ ընտրում են այն, ինչը մեզ մարդ է դարձնում` կարեկցանք մեկը մյուսի հանդեպ:
2013թ., Ուկրաինա, Կիև
Տղամարդը դաշնամուր է նվագում բողոքի ակցիայի ժամանակ։

2011 թ., Կոլումբիա, Բոգոտա
Ցուցարար աղջիկն ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ փորձում է համբուրել կին ոստիկանին:

2013թ., Եգիպտոս
Կինը բուլդոզերից պաշտպանում է վիրավոր ցուցարարին:

2010թ., Կանադա, Տորոնտո
Ծաղրածուների հագուստով ցուցարարները զվարճացնում են ոստիկաններին Տորոնտոյում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ:

2013թ., Թաիլանդ, Բանգկոկ
Հակակառավարական ցույցի ժամանակ ցուցարարը վարդ է պարզում զինվորին:

2012թ., Բրազիլիա, Սան Պաուլու
Բրազիլացի ցուցարարը գրկած տանում է վիրավոր ոստիկանին:

2011թ. , Կոլումբիա, Բոգոտա
Կրթական բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի ժամանակ ուսանողը փարվում է իրավապահին:

1992 թ., ԱՄՆ, Ջորջիա
Ակցիայի ժամանակ երեխան շոշափում է ոստիկանի վահանը, որի մեջ իրեն է տեսնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ