15:27 , 7 հունվար, 201410 Մահացու ցատկ Էյֆելյան աշտարակից
1912թ.-ի փետրվարին գյուտարար Ֆրանս Ռեիչելթը թույտվություն էր ստացել փորձարկելու իր իսկ կողմից հայտնագործած օդապարիկը: Բոլոր լրատվամիջոցները հրավիրվել էին ականատես լինելու նրա ցատկին: Սկզբում վախենալով՝ նա չի կատարում իր ցատկը: Այնուամենայնիվ, մենեջերի համոզելուց հետո նա կրկին պատրաստվում է թռիչքի: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա երկմտում, սակայն կատարում իր թռիչքն ու սլանում ներքև: Սակայն օդապարիկը չի աշխատում, ու նա վայր է ընկնում ու մահանում:
9 Դերբի, 1913թ.
Առաջին աշխարհամարտից առաջ կանանց իրավունքների մասին քննարկումները պարբերական երևույթ էր կրում: 1913թ.-ին Դերբիում սուֆրաժիստուհի (տղամարդկանց համահավասար ընտրական իրավունք ունենալու համար պայքարող կին-ակտիվիստ) Էմիլի Դեյվիսոնը ինքն իրեն զոհաբերեց` ձիարշավի ժամանակ նետվելով թագավորի ձիու առաջ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբոխը այս ու այն կողմ վազում՝ փորձելով օգնել թե՛ Դեյվիսոին, և թե՛ վայր ընկած ձիավորին: Դեյվիսը մահացել է դրանից ընդամենը մի քանի օր անց՝ հիվանդանոցում:
8 Ֆրենկ Լոքհարթ, 1928թ.
Ամերիկացի լեգենդար ավտոարշավորդը 1928թ.-ին պետք է արագության նոր ռեկորդ սահմաներ: Ժամանակի լրատվամիջոցները հավաքվել էին Ֆլորիդայի Դայտոնա լողափին՝ ականատես լինելու լեգենդար մրցարշավորդի ռեկորդին: Սակայն մեքենան հանկարծ դուրս է գալիս կառավարումից, ու Լոքհարթը մեքենայից դուրս է նետվում ու տեղում մահանում:
7 Հինդենբուրգի աղետը, 1937թ.
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գերմանական ուղևորափոխադրող օդանավը կամ, այսպես կոչված, Հինդենբուրգը, Նյու Ջերսիի Լեյքհարսթին մոտենալով, ընկնում ջուրը և պայթում: Օդանավի 97 ուղևորից 37-ը զոհվել է աղետից:
6 HMS Barham նավի կործանումը, 1941թ.
1941թ.-ի նոյեմբերի 25-ին՝ երեկոյան ժամը 4:25-ին, Անգլիայի թագավորական նավատորմի HMS Barham նավը Միջերկրական ծովում հարված ստացավ գերմանական սուզանավից: 4 րոպեի ընթացքում տեղի ունեցավ պայթյուն, ու նավը սուզվեց ջրի տակ: Նավակոծության հետևանքով 863 մարդ զոհվեց: Աղետը տեսագրվել է կողքի նավից՝ Ջոն Թյորների կողմից:
5 Ֆարնբորուի աղետը, 1952թ.
1952թ.-ի Ֆարնբորուի օդային շոուի 6-րդ օրը օդաչու Ջոն Դերին իր «DH110» մեծ արագությամբ իջավ բավականին ցածր հարթավայրի վրայով, որտեղ 120.000 հանդիսատես էր հավաքված: Սակայն ինքնաթիռը հանկարծակի մասնատվում է, ու դրա մասնիկներն այս ու այն կողմ են թռչում՝ վնասելով հավաքված մարդկանց: Օդաչուն ու օդային շոուին հետևող 29 մարդ մահանում են տարբեր վնասվածքներից:
4 Նավատորմի օդաչուի մահը
Հրամանատար Ջ. Դ. Ռասելը օդանավն իջեցնում էր ավիակրի վրա, սակայն սարքը կառավարումից դուրս է գալիս ու, չկարողանալով կանգ առնել, սլանում է ուղիղ ծովը: Երկու րոպեների ընթացքում օդանավը ընկղմվում է ջրի հատակը՝ իր հետ տանելով օդաչուին:
3 Դոնալդ Քեմփբելի մահը
1967թ.ժի հունվարի 4-ին Քոնիստոն լճում մահանում է Դոնալդ Քեմփբելը՝ փորձելով սահմանել ջրային արագության ռեկորդ՝ իր «Bluebird K7» ջրային ռեակտիվ սավառնակով:
2 Լե Մանսի աղետը, 1955թ.
Լե Մանսի 1955թ.-ի աղետը ավտոարշավի պատմության ամենաաղետալի դեպքերից մեկն է: Պիեռե Լեվեգի Մերսեդեսը վթարի է ենթարկվում ու մեքենայի մասնիկները 55.88 մ/վ արագությամբ այս ու այն կողմ են թռչում: Արդյունքում 83 մարդ է մահանում, իսկ 120-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստանում:
1 «Թռչուն»-մարդու մահացու ցատկը, 1963թ.
Հերարդ Մասսելինը, ցատկելով ինքնաթիռից, մահանում է, քանի որ նրա օդապարիկը չի կարողանում բացվել: Հնարավոր չի եղել շատ բան պարզել՝ ով էր այս մարդը և ինչի էր փորձում հասնել: