Անկարայում մի գիշերվա ընթացքում 350 ոստիկան է աշխատանքից ազատվել


15:22 , 7 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանություններն աշխատանքից ազատել են Անկարայի ոստիկանության 350 աշխատակցի, հայտնում է թուրքական The Hurriyet Daily News-ը։

Ինչպես նշում են թուրքական լրատվամիջոցները, սա համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած կառավարության պատասխան քայլը, որի անդամների նկատմամբ կոռուպցիայի գործով հետաքննություն է ընթանում։ 

Աշխատանքից ազատված ոստիկաններն աշխատում էին ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, կիբերհանցագործությունների դեմ պայքարի և այլ վարչություններում։ Նրանցից 80-ը զբաղեցնում էին ղեկավար պաշտոններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ