Մեծ լարվածություն` քրեական աշխարհում, նոր դեմք Դեդ Հասանի դերում. քրեագետի կանխատեսումները


14:37 , 7 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Քրեական աշխարհում ամենամեծ լարվածությունը մինչ այսօր պահպանվում է Ռուսաստանում, որը գալիս հասնում է Հայաստան: Հայաստանում նույնպես բավականին մեծ իրադարձություններ են կատարվում ոչ միայն քրեական, այլ նաև տնտեսական, քաղաքական կյանքում: Սակայն այսօրվա հիմնական մտահոգիչ իրադարձությունը 2014թ.-ն Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստություններն են, ինչով էլ պայմանավորված է լարվածությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը՝ կանխատեսելով 2014թ.-ին կայանալիք քրեական իրադարձությունները:

«Բոլոր խոշոր միջոցառումների ժամանակ հանցագործ աշխարհը գալիս է և կանգնում այդ փողերի գլխին: Այդ խաղերին հսկայական գումարներ են ներդրվում, և այսպիսի ակտիվություն, այսպիսի սարսափելի բաներ երբևէ չեն եղել: Ռուսաստանում ամենամեծ գումարներ հիմա են ծախսում, այդ պատճառով է քրեական աշխարհն ակտիվանում»,- ասաց քրեագետը:


Վերջինիս համոզմամբ՝ 2014թ.-ին մինչև այդ հարցը չլուծվի և մինչ քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանին փոխարինողը չգա, հստակություն չի կարող լինել: Նա այս տարի հավանական է համարում, որ ի վերջո Դեդ Հասանի տեղը կզբաղեցվի նշելով, որ բոլորն էլ սպասում են, որ այժմ Իսպանիայում գտնվող «օրենքով գող» Շաքրոն գալու է և զբաղեցնի այդ տեղը:


«Այդ ամենի ազդեցությունն անպայման կհասնի Հայաստան, քանի որ Դեդ Հասանի կլանի մեջ միշտ եղել են ազգությամբ հայեր»,-ասաց նա:


Սերգեյ Գալոյանի խոսքով՝ ամենակարևոր բաները, սակայն, 2013թ.-ին չավարտվեց, դա բանդայի դատավարությունն է, որը ոտքից գլուխ սարքովի գործ է, և մեծ աղմուկ կլինի, եթե այդ գործը բացահայտվի: Ըստ նրա՝ Հայաստանում կշարունակվի նաև օֆշորի հանրահայտ գործը:


«Այդպիսի գործի համար եթե անգամ մեղադրանքը սուտ է լինում, անպայման գոնե մեղադրվող կողմը հրաժարական կտա, բայց սա Հայաստանն է, և այդպիսի բան կարող է նաև չլինել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ