14:17 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
Իսպանիայի հյուսիսի Նավարա նահանգում 18 գործազուրկ բացել են մեծ տեսականիով ռեստորան, որտեղ ամեն ուտեստ հնարավոր է գնել ընդամենը 1 եվրոյով:
Այդկերպ, մարդիկ լուծել են իրենց գործազրկության խնդիրը, հայտնում է տեղի հեռուստաալիքը:
Common good ռեստարանում կա 400 տեղանոց 2 սրահ, որտեղ հնարավոր է պատվիրել ինչպես մսային ուտեստներ, այնպես էլ աղանդեր: Խորամանկությունն այն է, որ ուտեստներն իրականում արժեն 1 եվրո՝ ըմպելիք պատվիրելու դեպքում, որը վաճառվում է միջին շուկայական գնով:
Որպեսզի խնայեն անձնակազմի վրա, հաստատության սեփականատերերն աշխատում են առանց մատուցողների՝ ինքնասպասարկման եղանակով: