Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի կին


13:36 , 7 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

2014 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրին կգլխավորի կին՝ նորզելանդացի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը: Այս մասին ասվում է կինոփառատոնի պաշտոնական կայքում՝ փոխանցում է Lenta.ru-ն:

Քեմփիոնը միակ կին ռեժիսորն է, ով երկու անգամ արժանացել է «Արմավենու ոսկե ճյուղի»: 1986 թվականին նրան մրցանակ էին շնորհել «Կեղև» կարճամետրաժ ֆիլմի համար: Ավելի ուշ՝ 1993-ին, նա կինոփառատոնի գլխավոր մրցանակին էր արժանացել «Դաշնամուր» ֆիլմի համար:

Քեմփիոնի վերջին կինոաշխատանքը՝ «Վառ աստղը», էկրան է բարձրացել 2009 թվականին: Ֆիլմի հիմքում անգլիացի պոետ Ջոն Քիթսի կենսագրությունն է: 

Կաննի կինոփառատոնը կանցկացվի 2014-ի մայիսի 14-25-ը: Անցած տարի ժյուրին գլխավորել է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, իսկ Քեմփիոնը գլխավորել է կարճամետրաժ ֆիլմերի ծրագրի ժյուրիի կազմը: