12:40 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը կարող է վերսկսել կարիերան արգենտինական «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային ակումբում:
«Դևիդ Բեքհեմը «Ռիվեր Փլեյթ»-ու՞մ: Իսկ ինչու` ոչ: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Եթե գործարքը կայանա, նա ոչ միայն գումար կստանա, այլև կխաղա մեր թիմի կազմում»,- Twitter-ի իր էջում գրել է World Eleven ընկերության նախագահ Գիլյերմո Տոֆոնին:
Հիշեցնենք, որ Բեքհեմն ավարտել է կարիերան նախորդ մրցաշրջանի ավարտից հետո, ՊՍԺ-ի կազմում: