Եվրատեսիլը մնացել է այն հազվագյուտ միջոցառումներից մեկը, որը կարողանում է միավորել հայերիս


12:02 , 7 հունվար, 2014

Եվրատեսիլյան մեր մասնակցության մասին արդեն նենց կարծիքներ եմ լսում, որ համամիտ չեմ: Հա, հարց չկա, մեկ-մեկ ես էլ եմ ասում, որ պետք չի էս միջոցառմանը մասնակցել, անիմաստ է արդեն դառնում, բայց... 
Բայց մի հատ շատ նուրբ պահ կա, որ երևի վրիպել է շատերի աչքից. Եվրատեսիլը մնացել է այն հազվագյուտ միջոցառումներից մեկը, որը կարողանում է միավորել հայերիս՝ ամենաշատը սփյուռքահայությանը:
Այո-այո, մենակ բողոքեք, Եվրատեսիլը մեր ֆուտբոլի ու շախմատի հավաքակաների խաղի շնորհիվ միավորումից հետո, դարձել է իր կարևորությամբ երկրորդ տեղը, որը թեև 4 ժամ, բայց կարողանում է միավորի հայերիս՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, տարիքից, հետաքրքրություններից... 
Այսքանով ասել, որ Եվրատեսիլին մեր մասնակցությանը կարելի է միանշանակ դեմ լինել, սխալ է, քանի որ մենք կփակենք հայերիս միավորող ևս մեկ «պատուհան»: Ազգ, բացասականը ասում եք, դրականը՝ մի մոռացեք:
Շնորհակալ եմ: