Եթե հարցական կա վերնագրում, ուրեմն «տուֆտում» են


11:58 , 7 հունվար, 2014

ԱՌԱՎՈՏ ՇՈՒՏ ԱՆԼՎԱ
Մի տարի ու կես առաջ կատակով գրեցի արգելված ֆիլմ, ու Ֆրունզի կերպարով «Ոչինչը» մուլտֆիլմը տեղադրեցի համացանցում: Հերիք չի, որ էդ մուլտֆիլմը հիմա լուրջ, որպես այդպիսին, տարածում են պարբերաբար, բացի դրանից ամեն մի ախմախ օրը մի «արգելված ֆիլմ» որպես գլխավոր նյութ տեղադրում ա իրենց կայքում: Տո այ ախմախ, որ արգելվածա յութուբում ի՞նչ քաքա ուտում էն էլ մի 7 տարի առաջ դրված, կամ մի սկսնակ ֆեյսբուքչիկի արած տուտուց մոնտաժով նոր դրած: Կամ ամեն օր պարտադիր «Աշխարհը ցնցած», «Համացանցը պայթեցրած» 1728 դիտումով մի էշություն կդնեն... Զզվելի տիրույթ ա դարձել, կարծում եմ՝ էս էշ վիճակի մեղավորը հենց համացանց ու դրա տրամադրած «Ազատությունն ա» ասած Վահրամ Սահակյանի, որ ամեն մի փսլնքոտ կարող է իրեն Պոզդներ զգալ կամ Ջերոմ Կլապկա Ջերոմ-ից սրամիտ: Կամ վերնագրերը «Դուք զարմանքից կմեռնեք, եթե կարդաք՝ ինչ է ասել Ֆլանքյասը հայերի մասին» Բացում կարդում ես: «Աշխարհահռչակ Ֆլանքյասի դռնապահի կնոջ տատիկը հայ է եղել, և նա տեսնելով նրա սև ու սպիտակ նկարը իր պահակի բուտկում, ասել է՝ ինչ հետաքրքիր նկար է, ո՞վ է այդ կինը...» Երևի իմ մոտ ավելի հետաքրքիր ստացվեց հենց նոր հորինած սուտը, իրականում ավելի տխմար մի բան է լինում: Կամ մի ուրիշ վերնագիր «Վարչապետը «պադգուզնի՞կ» է հագնում»: Տո ի՞նձ ես հարցնում, այ Գանդուռասցի, լրագողը դո՞ւ ես, թե ես... Եթե հարցական կա վերնագրում, ուրեմն «տուֆտում» են...Առավոտ շուտ անլվա ասում ես՝ տեսնեմ ինչ նորություն կա, ու եթե սխալվես, մտնես էս տիրույթը, ապա անտրամադիր փչացած օրդ ԱՊՊԱ արած է...