11:24 , 7 հունվար, 2014
168.am-ը գրում է.
Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ՆԳՆ-ի Տեղեկատվական-վերլուծական դեպարտամենտի հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2013 թվականին Վրաստան այցելել է 5.365.356 օտարազգի, ինչը 21.5 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հետ: Այդ տվյալներով՝ Վրաստան մուտք գործած օտարազգին, ով երկրում մնացել է ավելի քան 24 ժամ, համարվում է «զբոսաշրջիկ»: 2013 թվականին «զբոսաշրջիկների» քանակը կազմել է ավելի քան 2 միլիոն, ինչը 16.3 տոկոսով ավելին է դրա նախորդ տարվա հետ համեմատ: Վրաստան իրականացված այցերի մեծ մասը բաժին է ընկնում հարևան երկրներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ