Ես հայրիկ եմ: Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է. Գարիկ Խարլամով


11:09 , 7 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գարիկ Խարլամովը անհավատալիորեն երջանիկ է, որ իր կինը՝ դերասանուհի Քրիստինա Ասմուսը, իրեն դուստր է պարգևել: Այս մասին հայտնում է viva.ua-ն: 

Երեխայի ծննդից անմիջապես հետո շոումենը հուզիչ գրառում է կատարել սոցցանցում: 

«Աաաաա: Ես հայրիկ եմ: Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Քրիստինան հերոսուհի է: Լույս աշխարհ է եկել արքայադուստր: Ես հայրիկ Խարլոն եմ: Սիրում եմ քեզ, մայրիկ: Եվս մեկ անգամ բոլորին կասեմ՝ շնորհակալություն: Անչափ երջանիկ եմ: Շատ հաճելի է»,- գրել է Խարլամովը Twitter-ում:

Քրիստինա Ասմուսը իր ինքնազգացողության մասին Instagram-ում գրել է. «Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների համար: Նոր ու հիանալի կյանքն սկսվում է:

Հիշեցնենք, որ 25-ամյա Ասմուսը ծննդաբերել է հունվարի 5-ին: