Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է խաղա հայ մարզչի գլխավորությամբ. Բեյուկագա Գաջիև


10:45 , 7 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ռուսական մամուլն օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հնարավոր է գլխավորի «Ռուբինը»:

Ադրբեջանական կողմը բաց չթողեց իր գոյությունը հիշատակելու հերթական հնարավորությունը:

«Նեֆտչիի» նախագահի խորհրդական Բեյուկագա Գաջիևը հայտարարել է, որ «Ռուբինի» կազմում հանդես եկող Ռուսլան Աբիշովը պետք է հեռանա թիմից, եթե այն գլխավորի Վարդան Մինասյանը:

«Կարծում եմ, եթե Մինասյանը  գլխավորի «Ռուբինը», ապա Աբիշովը հիմնական կազմում հայտնվելու  հնարավորություն չի ունենա: Ռուսլանը չպետք է սպասի, որ Մինասյանը հրաժարվի իր ծառայություններից: Ադրբեջանցի ֆուտբոլիստը չպետք է  խաղա հայ մարզչի գլխավորությամբ: Այնպես որ, պետք է փոխել թիմը»,-Գաջիևի խոսքը մեջբերում է azerisport.com: