10:25 , 7 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ չի ցանկանում խոսել Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի մասին:
Իսպանացի մասնագետը նշել է, որ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը պետք է մյունխենյան ակումբ տեղափոխվի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո և դեռ վաղ է նրա մասին կարծիք հայտնել:
««Բավարիա»-ի կազմում Լևանդովսկին հանդես կգա հաջորդ մրցաշրջանում: Այն ժամանակ էլ կխոսեմ նրա մասին»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք` Լևանդովսկին 5-ամյա պայմանագիր է ստորագրել «Բավարիա»-ի հետ: