Գվինեթ Փելթրոուին քննադատել են նրա դիետայի համար


00:58 , 7 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Գվինեթ Փելթրոուն պատմել է իր դիետայի մասին: Նրա դիետան առաջացրել է դիետոլոգների անհանգստությունը, ովքեր քննադատել են նրան: 

Նրանք, ովքեր ցանկանում են դերասանուհու նման կազմվածք ունենալ, Փելթրոուն խորհուրդ է տալիս օրական օգտագործել 300 կալորիա՝ առավոտը սկսելով կիտրոնաջրով ու շարունակելով խոտաբույսերից պատրաստված թեյով: Փելթրոուն խորհուրդ է տալիս նախաճաշել մեկ բաժակ թեյով և կաթով: 

Փելթրոուի կարծիքով՝ ճաշը կարող է կազմված լինել մեկ բաժակ ոսպից, վեց բաժակ ջրից, երեք կիտրոնի հյութից, աղից, պղպեղից:

Դերասանուհին նաև թվարկել է այն մթերքները, որոնք չի օգտագործում՝ կարտոֆիլ, լոլիկ, սմբուկ, կաթնամթերք, ծովային մթերքներ, շաքարավազ, սուրճ, ալկոհոլ, գազավորված ջուր և այլն: 

Դիետոլոգները Գվինեթի սննդակարգն ուղղակի «սով» են անվանել և հավանության ընդհանրապես չեն արժանացրել: