00:29 , 7 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Ծննդաբերությունից հետո ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ընդամենը կես տարում նիհարել է 25 կիլոգրամով: Քիմը իր միկրոբլոգում սպորտային զգեստով լուսանկարներ է տեղադրել, որտեղ նա մերկապարուհի Blac Chyna-ի հետ է:
«Որոշել ենք` ինչպես պատրաստվել Ամանորին»,- լուսանկարները մակագրել է Քիմը:
Լուսանկարներում Քիմը ցուցադրել է երկար մարզումներից ու դիետայից հետո ձեռք բերած գեղեցիկ մարմինը:

