23:03 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Դիզայներ Մատիաս Բորովսկին ստեղծել է կահույք, որը կոչված է խթանել զգայական օրգանները և, այսպես ասած, ախորժակ բացել:
The Importance of The Obvious կոչվող նախագիծը ներկայացնում է մի կահույք, որի շերտերի, նյութերի ներդաշնակությունը հիշեցնում է ամենահամեղ քաղցրավենիքները (խմորեղեն, պաղպաղակ և այլն): Դրանով հանդերձ՝ ողջ կահույքը կարող է օգտագործվել նաև իր ուղղակի նշանակությամբ:
Նշենք, որ վերոնշյալ նախագիծը երիտասարդ դիզայների դիպլոմային աշխատանքի մի մասն է:
Այս մասին գրում է Kedem-ը: