Գիտնականները որոշել են, թե որքան գումար է անհրաժեշտ եվրոպացուն երջանկության համար


22:49 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Տնտեսագետներ Էուհենյո Պրոտոն և Ալդո Ռուստիչինին հաշվարկել են և պարզել, որ որպեսզի եվրոպացին իրեն առավելագույնս երջանիկ զգա, նրա տարեկան եկամուտը պետք է կազմի 36 հազար դոլար: Այս մասին գրում է Rosbalt-ը:

Գիտնականների կարծիքով` այս սահմանը հատելուց հետո փողերն ավելի շատ խոչընդոտ, քան հաճույք են պարգևում:

Եվրոպայի քարտեզը 171 հատվածի բաժանելով` գիտնականները դրանցից յուրաքանչյուրի համար որոշել են իրենց ֆինանսական վիճակով մարդկանց բավարարվածության միջին մակարդակը` յուրաքանչյուր դեպքում գնահատելով միջին եկամուտը:

Այս վերլուծությունը ցույց է տվել, որ Եվրոպայի աղքատ երկրներում մարդկանց` իրենց դրությամբ բավարարվածության մակարդակն աճում է եկամուտների աճի հետ մեկտեղ, սակայն հարուստ երկրներում այն իր գագաթնակետին է հասնում տարեկան 36 հազար դոլար եկամտի դեպքում, որից հետո սկսում է աստիճանաբար անկում ապրել:

Ըստ հետազոտության հեղինակների` դրա պատճառն այն է, որ նրանք, ովքեր բաղձալի գումարից ավելի պակաս են վաստակում, ձգտում են ավելի շատ վաստակել, սակայն դրա հետ մեկտեղ գործում է նաև մեկ այլ սկզբունք` որքան շատ գումար, այնքան շատ խնդիրներ: Եվ երբ մարդու եկամուտը գերազանցում է վերոնշյալ գումարը, խնդիրները ևս սկսում են բազմանալ: