Մարիո Մանջուկիչը` անգլիական ակումբների նշանառության տակ


21:35 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթի»-ն և «Արսենալ»-ը կփարձեն ձեռք բերել Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչի իրավունքները: 

Օրերս Գերմանիայի չեմպիոնը հայտարարել է Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ 5-ամյա պայմանագիր ստորագրելու մասին: Բազմաթիվ կարծիքների համաձայն` Մանջուկիչը կկորցնի իր տեղը մյունխենյան ակումբի հիմնական կազմում և կցանկանա լքել թիմը: 

27-ամյա խորվաթ ֆուտբոլիստը 18 հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում` դառնալով 11 գոլի հեղինակ: