Եգիպտական հեռուստաալիքի ղեկավարը հեռացվել է աշխատանքից Մուրսիի մասին տեսանյութ ցուցադրելու համար


19:06 , 6 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Եգիպտական Nile TV պետական հեռուստաալիքի ղեկավար Մերվատ Մոհսենը հեռացվել է աշխատանքից երկրի նախկին նախագահ Մուհամադ Մուրսիի նվաճումների մասին տեսանյութ ցուցադրելու համար:

«Մեծ սխալ է եղել, իհարկե, տեսանյութի հեռարձակումը: Nile TV հեռուստաընկերությունը միշտ էլ մեծ նշանակություն է ունեցել Եգիպտոսի հեղափոխության իրադարձությունների լուսաբանման հարցում»,- հայտարարել է Մոհսենը:

Մոհսենի խոսքով՝  ինքը մտադրություն չի ունեցել թողարկելու այս տեսանյութը, սակայն հեռուստաալիքի աշխատակիցները խախտել են իր հրահանգը և այն եթեր են հեռարձակել:

Մուրսին երկրի զինվորական իշխանությունների աջակցությամբ ժողովրդական զանգվածային ընդվզումների արդյունքում պաշտոնանկ արվեց այս տարվա հուլիսի 3-ին: Գլխավոր դատախազությունը մեղադրանք էր ներկայացրել երկրի նախկին նախագահին առ այն, որ նրա ղեկավարության օրոք վերջինս ճնշում է գործադրել երկրի դատական մարմինների վրա: