21:15 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Իսպանացի երեխաներին նվերներ է բերում ոչ թե Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը, այլ հեքիաթի երեք արքաներ: Reuters-ի փոխանցմամբ՝ նրանց երթին Մադրիդի փողոցներով ուղեկցում է տոնական շքախումբը՝ ակրոբատներ, վարժեցված կենդանիներ:
Հրաշագործ արքաները, ինչպես անվանում են նրանց իսպանացիները, հայտնվում են շքեղ կառքերում՝ երեխաների ուղղությամբ նետելով կոնֆետներ ու այլ քաղցրավենիքներ:
Ավանդական ներկայացումը տեղի է ունենում հունվարի 6-ին՝ Աստվածահայտնության օրը: Գլխավոր կերպարները խորհրդանշում են 3 մոգերին՝ Գասպարին, Մելքիորին ու Բալթազարին, որոնք ըստ ավանդության, եկել են խոնարհվելու փոքրիկ Հիսուսի առաջ: