21:05 , 6 հունվար, 2014
Lurer.com-ը գրում է.
Գերմանական Kicker-ը Բունդեսլիգայում հանդես եկող ֆուտբոլիստների շրջանում հարցումներ է անցկացրել Գերմանիայի առաջնության առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստին պարզելու համար:
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Ֆրանկ Ռիբբերին ճանաչվել է լավագույնը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի օգտին քվեարկել են հարցման մասնակիցների 56,4 տոկոսը, երկրորդ տեղում՝ 11,4 տոկոսով,Արյեն Ռոբենն է, լավագույն եռյակը եզրափակում է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը՝ 6,8 տոկոս:
Լավագույն մարզիչ է ճանաչվել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը: