20:41 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Metro-ի տեղեկությունների համաձայն` Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է 70 մլն ֆունտ վճարել «Լիվերպուլ»-ի հարձակվող Լուիս Սուարեսի տրանսֆերի դիմաց: Դա այն գումարն է, որ ֆուտբոլիստի պայմանագրի համաձայն պետք է վճարի նրա իրավունքների պոտենցիալ գնորդը:
Լիվերպուլի ակումբը հուսով է, որ ուրուգվայցին կշարունակի ելույթները թիմում` Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճելու դեպքում: Սակայն ակումբի ղեկավարությունը գիտակցում է, որ նշված գումարի վճարման դեպքում թիմը կկորցնի իր առաջատարին:
Հիշեցնենք` Անգլիայի Պրեմիեր Լիգայի 20 տուրերի արդյունքում «Լիվերպուլ»-ը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, ինչը հնարավորություն է տալիս հանդես գալ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության որակավորման փուլում: