Կառավարությունը կպահպանի կոշտ տնտեսման քաղաքականությունը. Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար


18:07 , 6 հունվար, 2014

1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի ներկայիս կառավարությունը կշարունակի կոշտ քաղաքականության իրագործումը` պետբյուջեի և պետական դեֆիցիտի ծախսերը կրճատելու համար: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության գանձապետության կանցլեր Ջորջ Օսբորնը:

«Պետբյուջեի կրճատան կուրսը կշարունակվի, չնայած ազգային տնտեսության աշխուժացմանը: Պետական ծախսերը կկրճատվեն հավելյալ 25 միլիարդ ֆունտ սթեռլինգով` պետբյուջեի կայունացման համար»,- ասել է նա:

Նա հասկացրել է, որ այս գումարի հիմնական մասը բաժին կընկնի համընդհանուր ընտրություններին, որոնք նշանակված են 2015թ. մայիսին:

Նախարարի խոսքերով` տնտեսումը կիրագործվի առաջին հերթին «սոցիալական ծրագրերի կրճատման, այլ ոչ թե նոր հարկերի սահմանման հաշվին»: