17:31 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մինչև վերջերս Էմմա Ուոթսոնի երկրպագուները վստահ էին, որ դերասանուհու ու նրա սիրելիի՝ Ուիլ Ադամովիչի ամուսնությունը սարերի հետևում չէ, սակայն սիրահարներն անսպասելիորեն բաժանվել են, գրում է viva.ua-ն:
Բաժանության պատճառը, ինչպես գրում է արևմտյան մամուլը, Էմմայի գերխիտ աշխատանքային գրաֆիկն է, որը ժամանակ չի թողնում անձնական հարաբերությունների համար:
Օրերս Ուոթսոնից բաժանվելու մասին լուրերը հաստատել է նաև Ադամովիչը:
Հիշեցնենք, որ զույգը միասին էր 2011-ից: Նրանք ծանոթացել էին Օքսֆորդում սովորելիս: