Անգելա Մերկելը դահուկներով սահելիս վնասվածք է ստացել


16:27 , 6 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Շվեյցարիա կատարած այցելության ժամանակ՝ դահուկներով սահելիս, վայր է ընկել:

«Անգելա Մերկելը վնասվածք է ստացել և ստիպված եղել չեղյալ հայտարարել առաջիկա երեք շաբաթվա ընթացքում ծրագրված գործուղումները»,-հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շթեֆֆեն Զայբերտը:

Կանցլերի առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 16-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ծառայողական Լիմուզինը վթարի էր ենթարկվել: ՃՏՊ-ն տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կանցլերը Բրանդենբուրգից A10 արագընթաց մայրուղով ուղևորվել է դեպի Բեռլին։ Միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել։