Լևանդովսկին կուժեղացնի «Բավարիան». Ռոբեն


16:14 , 6 հունվար, 2014

Lurer.com-ը գրում է.

Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը հայտարարել է, որ Ռոբերտ Լևանդովսկին կուժեղացնի մյունխենցիների թիմը: Այս մասին տեղեկացնում է գերմանական մամուլը:

«Լևանդովսկին շատ լավ ֆուտբոլիստ է: Նա աշխարհի լավագույն հարձակվողների շարքում է: Հիանալի է, որ նա գալիս է մեր թիմ, քանի որ կուժեղացնի այն»,-նշել է Ռոբենը:

Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բավարիայի» հետ կնքել է 5 տարվա պայմանագիր և տարեկան կվաստակի 8 մլն եվրո: