21:00 , 6 հունվար, 20141889թ.-ի օգոստոսի 6-ին Լոնդոնում բացվեց «Savoy» հյուրանոցը՝ առաջինն աշխարհում, որի յուրաքանչյուր սենյակ ուներ իր սեփական լոգասենյակը: Ներկայումս այդպիսի առանձնահատկությամբ այլևս ոչ ոքի չի զարմանա, բայց այս հոդվածում մենք հավաքել ենք հյուրանոցներ, որոնց լոգասենյակները կարող են ապշեցնել անգամ հմուտ ճանապարհորդներին:
1 Atlantis Hotel, Դուբայ, ԱՄԷ

Հյուրանոցը հայտնի է իր ստորջրյա ռեստորանով և սյուտ համարով, որի լոգասենյակում Դուք կարող եք ծովային կենդանիների հետ միասին լոգանք ընդունել:
2 Sextantio Le Grotte Della Civita, Մատերա, Իտալիա

Այս լոգարանը հիասքանչ կերպով իր մեջ համակցում է իտալական քարանձավային միջավայրը և ժամանակակից դիզայնը:
3 Jade Mountain, Սենտ-Լուսիա կղզի, Կարիբներ

Հիասքանչ տեսարանով իրական դրախտային լոգասենյակ:
4 La Residence, Ֆրանշուկ, ՀԱՀ

Հավանաբար, աշխարհի ամենաէլէգանտ լոգասենյակը:
5 Sothern Ocean Lodge, Ավստրալիա

Հիասքանչ լոգասենյակ՝ ապշեցուցիչ տեսարանով:
6 Estancia Vik, Պունտա-դել-Էստե, Ուրուգվայ

Եզակի հնարավորություն լոգանք ընդունել փայտե լոգարանում՝ պատրաստված տեղական ջակարանդա ծառից:
7 Ponta dos Ganchos, Սանտա-Կատարինա, Բրազիլիա

Եվս մեկ լոգասենյակ, որից բացվող տեսարանով կարելի է հավերժ հիանալ:
8 New Majestic Hotel, Սինգապուր

Այստեղ կարելի է ոչ միայն երկուսով լոգանք ընդունել, այլև զմայվել ժամանակակից արվեստի գործերով:
9 Hyatt on the Bund, Շանհայ, Չինաստան

Այս հյուրանոցն առաջարկում է լոգանք ընդունել Շանհայի գիշերային լույսերի ներքո:
10 Walt Disney World, Ֆլորիդա, ԱՄՆ

Մոխրոտիկի ամրոցի այս սյուտում քեզ իրական արքայադուստր կզգաս: