14 սրամիտ ասույթ, որ կստիպեն ձեզ ժպտալ


15:22 , 6 հունվար, 2014

1. Մաքուր խիղճը վատ հիշողության նշան է: Մարկ Տվեն

2. Միշտ գնացեք այլ մարդկանց թաղումներին: Հակառակ դեպքում նրանք էլ Ձեր թաղմանը չեն գա: Յոգի Բեռա

3. Փողը գալիս է կրիայի նման և հեռանում ճագարի նման:

4. Հնարավոր չէ գնապիտակ փակցնել սիրո վրա, սակայն եթե դա հնարավոր լիներ, ես կսպասեի զեղչերին: Ջերոդ Քինթզ

5. Բոլորը ցանկանում են դրախտ ընկնել, սակայն ոչ ոք չի ցանկանում մահանալ: Ալբերտ Քինգ

6. Ես համակարգչով շախմատ էի խաղում: Մի անգամ համակարգիչը հաղթեց ինձ շախմատով, ես էլ քիք բոքսինգով հաղթեցի նրան: Էմո Ֆիլիպս

7. Միշտ հիշիր, որ դու յուրօրինակ ես, ինչպես և մնացած բոլորը: Էլիսոն Բոուլթեր


8. Ես իմ աշխատանքը սիրում եմ միայն այն ժամանակ, երբ արձակուրդի մեջ եմ:

9. Աստված բուժում է, իսկ բժիշկը գանձում է բուժման գումարը: Բենջամին Ֆրանկլին

10. Աստված սիրեց թռչուններին և նրանց համար ծառեր ստեղծեց: Մարդը սիրեց թռչուններին և նրանց համար վանդակներ ստեղծեց: Ժակ Դեվալ

11. Լռությունը ոսկի է: Ափսոս, որ ոչ ոք չի գնում այն:

12. Ես չգնացի նրա թաղմանը, սակայն մի գեղեցիկ նամակ ուղարկեցի, որում գրել էի, որ հավանություն եմ տալիս դրան: Մարկ Տվեն

13. Այսօր ողջ աշխարհն է անհասկանալի: Էլ ինչու ես պիտի այնպիսի նկարներ նկարեմ, որոնք հասկանալի կլինեն դիտողների համար: Պաբլո Պիկասո 

14.  -Կարո՞ղ եմ ներս մտնել:

-Ոչ, ես միայն սրբիչով եմ ծածկված:

-Իսկ ես կույր եմ:  Ջեյմս Փաթերսոն