Իրանը պատրաստ է օգնել Իրաքին «Ալ-Կաիդայի» դեմ պայքարում


14:29 , 6 հունվար, 2014

Tert.am-ը գրում է.

Թեհրանը պատրաստ է ռազմական խորհրդատվություն և նյութատեխնիկական օգնություն տրամադրել Իրաքին «Ալ-Կաիդայի» դեմ պայքարում: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ FARS գործակալությանը հղումով, այս մասին հաղորդել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչ Մուհամմադ Հիջազին:

Հիջազին նշել է, որ իրենք պատրաստ են օգնություն տրամադրել Իրաքին, եթե պահանջվի խորհրդատվություն և նյութատեխնիկական ապահովում՝ հավելելով, որ Իրաքը զինված ուժերի կարիք չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ