14:22 , 6 հունվար, 20141in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության դեմ արշավը պետք է դուրս գա տնտեսական միջոցների շրջանակներից: Քեմերոնի կարծիքով` ժամանակն է անցնել «գիտակցության և սրտի» փաստարկներին` հաղորդում է The Australian-ը:
Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարը պնդում է, որ Լոնդոնը Շոտլանդիային առաջարկում է անվտանգություն «բազմակերպար և վտանգավոր աշխարհում»: Քեմերոնը նաև հայտարարել է իր մտադրության մասին` ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի իր դերը խաղա հանրաքվեում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կրկին հրաժարվել է Շոտլանդիայի կառավարության ղեկավար Ալեքս Սալմոնդի հետ մասնակցել հեռուստաբանավեճերին՝ նվիրված Շոտլանդիայի անկախության թեմային: