15:23 , 6 հունվար, 2014Galeries Lafayette-ը գտնվում է Օսման բուլվարի վրա, այն նորաձևության և շքեղության սիրահարների սիրելի վայրն է, Փարիզի ամենամեծ և թանկարժեք խանութներից մեկը: Խանութը հիմնադրվել է 1894 թ.-ին՝ Կան եղբայրների կողմից:
Յուրաքանչյուր տարի՝ ամանորյա տոներին ընդառաջ, Galeries Lafayette-ը վերածվում է մի հեքիաթային վայրի, որտեղ աշխարհահռչակ դիզայներների կողմից ամեն անկյունում կախարդական տեսարաններ են ստեղծվում, որոնք զմայլում են իրենց գեղեցկությամբ: Ինչպես նաև, հատուկ Galeries Lafayette-ի համար ստեղծվում է անհավանական շքեղության տոնածառ, որը վեր է խոյանում ուղիղ խանութի կենտրոնում:
Յուրաքանչյուր տարի Galeries Lafayette-ը միայն մի քանի օրով վերածվում է հեքիաթային քաղաքի, որին կյանքում գոնե մեկ անգամ պետք է ականատես լինել:
















